Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Ալիևի միջև
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է 2020թ.նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների, 2021թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը ՝ շեշտելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման վրա:
Իլհամ Ալիևը տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։
Նշվում է, որ քննարկվել են նաև առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական հարցեր։
«Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն էլ ավելի խորացնելու փոխադարձ մտադրությունը, այդ թվում՝ հաշվի առնելով 2022 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներով», ասվում է հաղորդագրության մեջ։