«Սասնա ծռեր» խմբավորման յոթ անդամներ, որոնք 2016 թվականին մասնակցել էին ՊՊԾ գնդի գրավման գործողությանը, մայիսի 28-ին ձերբակալվել են: Դա տեղի է ունեցել նրանց գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման հիման վրա, որն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին:
Մայիսի 28-ի առավոտյան «Սասնա Ծռեր»-ի ֆեյսբուքյան էջը հայտել էր, նույն խմբավորման անդամներ Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի և Պավել Մանուկյանի ձերբակալության մասին: Հայտնի է նան, որ ձերբակալություններն իրականացվել են միաժամանակ՝ առավոտյան ժամը 6-ից։
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) տեղեկացնում է, որ երկու օր առաջ ուժի մեջ է մտել նախորդ տարվա փետրվարին դատարանի կայացրած վճիռը, որով խմբի անդամները դատապարտվել են 6-8 տարվա ազատազրկման։ Ըստ հայտարարության՝ այս հիմքով էլ դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ պատժի չկրած մասերը կրելու նպատակով:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավճիռը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին:
Ըստ այդմ՝ դատարանի դատավճռով Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հիմքով: Դատական ակտով Պավել Մանուկյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում եւ դատապարտեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագանձման, նշանակված պատիժը հաշվակցելով՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 7,8 տարվա ազատազրկումը:
Վարուժան Ավետիսյանը նույնպես մեղավոր ճանաչվեց մեղադրանքներում եւ դատապարտվեց 9 տարի ազատազրկման, վերջնական պատիժը՝ 7,4 տարի:
Դատական ակտով Գագիկ Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարվա ազատազրկումը, սակայն վերջնական պատիժ նշանակվեց 7,5 տարի ազատազրկումը:
Սեդրակ Նազարյանը նույնպես մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հաշվակցելով՝ դատարանը վերջնական պատիժ նշանակեց 8,2 տարին:
Խմբավորման անդամ Էդվարդ Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 6 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։
Իսկ ոստիկանական գնդի տարածքի գրավման ժամանակ սպանված երեք ոստիկաններից երկուսի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը և մյուս ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանը դատապարտվել են 25 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, հիշյալ անձինք անցնում են 2016 թվականին Երևանում Պետական պահպանության ծառայության գնդի գրավման գործով և կալանավորված էին: Խմբի անդամների մեծ մասը 2018 թվականի հեղափոխությունից հետո կալանքից ազատ էին արձակվել, սակայն շարունակում էին գործով որպես մեղադրյալներ անցնել։