Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն անվտանգ այց են ապահովել Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծում գտնվող Ամարաս քրիստոնեական վանքի ավելի քան 100 ուխտավորների: Ինչպես հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ժամերգության համար Ստեփանակերտից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԲԹՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով ժամանել են Լեռնային Ղարաբաղի քաղաքների եւ հեռավոր շրջանների բնակիչներ, ինչպես նաեւ ուխտավորներ Հայաստանից: «Ռուս խաղաղապահներն ապահովվում են Ամարաս վանական համալիր ժամանած ուխտավորների անվտանգությունը, որը գտնվում է սահմանազատման գծի մոտ: Ուստի անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը։ Մեկ օրվա ընթացքում անձնակազմը ստուգում է վանական համալիրը պայթյունավտանգ առարկաների առկայության համար», — ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Օռլովը։ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են ուխտավորների անվտանգությունը, որոնք ցանկանում են այցելել Մարտունու շրջանի Ամարաս սրբավայր: «Այսօր պատարագ էր։ Ամեն շաբաթ մենք գալիս ենք այստեղ, որպեսզի աղոթենք, իսկ դուք մեզ պաշտպանում եք։ Շնորհակալություն: Փառք Աստծո, որ դուք՝ արդեն հոգեկան հանգստություն է», - ասաց հայաստանցի ուխտավոր Նարինե Դավիդյանը։ Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Մարտունու շրջանի տարածքում։ Միջնադարյան Հայաստանում համալիրն ունեցել է հայտնի կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ։ Մարտական գործողությունների ավարտից հետո կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում Ամարասի վաղ միջնադարյան վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծից անմիջապես մոտ։ Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: