22.11.2024
Թալանածը թալանողները չէին կարող պահել Արցախը. նրանք ավելի անսկզբունք են ու հրեշավոր
prev Նախորդ նորություն

Իշխանության համար ուժային համակարգն ունի մեկ նպատակ՝ կատարել բութ գործիքի դեր. պատգամավոր

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ, մեր զինծառայողի խոցման հատված։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։


Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ ասեցին, որ խոցման պահին զինծառայողը գտնվել է վրանում, առհասարակ զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, որ առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։


Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ինչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում։


Հիշեք ոստիկանությանը հատկացվող մեծ խրախուսանքային բյուջեն, ոստիկանության զորքերի Երևանի կենտրոնում քաղաքացիների նկատմամբ բռնությունները և սահմանային հատվածում վրանային ու անպաշտպան հատվածները։


Սրանց համար ուժային համակարգը ունի մեկ նպատակ՝ կատարել բութ գործիքի դեր, իսկ սահմանների պաշտպանությունը թողնված է Ադրբեջանի քմահաճույքներին։


ՀԳ. Ադրբեջանի տարածած լուսանկարը չեմ տեղադրում, որպեսզի զոհված մեր զինծառայողի հարազատների զգացմունքները որևէ ձևով չվիրավորեմ։ Իմ համար ևս ծանր պատկեր է։