Թալանածը թալանողները չէին կարող պահել Արցախը. նրանք ավելի անսկզբունք են ու հրեշավոր
Երրորդ հանրապետության հիմքում դրվել է փողը, փողային հարաբերություններն էին ամեն ինչի հիմքում՝ փողը աստված էր: Լիբերալիզմն, արժեքների մերժումը, բացարձակ ազատ շուկան՝ առանց կանոնների, միակ նպատակն էր:
Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
"Կուսակցությունների նպատակը իշխանության գալն էր, կամ իշխանության մաս կազմելը, որն ուներ մեկ հիմնական նպատակ՝ փող ձեռք բերել, պետական պաշտոնների հիմնական իմաստը պետական բյուջեից օգտվելն էր: Բիզնեսի հիմնական կանոնը պայմանավորվելն էր, ում հետ պետք է: Եթե պատության գաղափարախոսությունը փողն էր, ապա իշխանության իմաստը պետք է այդ փողը վերահսկելը լիներ:
Փողը մտել էր բանակ: Բանակում կարիերա անելը նույնպես մեկ հիմնական նպատակ ուներ՝ օգտվել բանակի բյուջեից, գողանալ վառելիք, վերահսկել բանակի գնումները: Զինվորները շատ դեպքում աշխատուժ էին, կամ ապրանք, որոնք որոնք պետք է ընտանիքներից փող բերեն: Նույնը տեղական ինքնակառավարման մարմիններն էին, վերահսկել տեղական հնարավորություններն ու ձայն բերել ընտրությունների ժամանակ: Սա էր Երրորդ Հանրապետության ողջ փիլիսոփայությունն, ինչը դրա հիմքում էր դրվել ի սկզբանե:
Բոլոր հարաբերությունները փողի վրա էին հիմնված: Հասարակությունը բաժանված էր երկու մասի՝ պետության հնարավորություններից օգտվողների ու դժգոհների: Դժգոհների մի մասը վերցնում էր ընտրակաշառքներ, դրանով նրանք "արդարությունն" էին վերականգնում, դա էլ իրենց փոքրիկ դիվիդենտ էր, փոքր, բայց այնուամենայնիվ ...:
Ընտրաձայների վաճառքի փիլիսոփայությունը դրանք վերցնողների ինքնաարդարացումը դա էր: Բոլոր հանրային քաղաքական հուզումների հիմնական կարգախոսը թալանի թեման էր:
Ինչ տեղի ունեցավ 2018-ին: 2018-ին եկավ (այս դեպքում կարևոր չի, թե ինքնուրույն եկավ, թե ուղարկեցին) պոպուլիստն ու իշխանությունը վերցնելու ամենաաշխատող կարգախոսները առաջ քաշեց՝ փոխենք մեր կյանքը:
Սկզբնական փուլում այդ կարգախոսի տակ հավաքվեցին հիմնականում երիտասարդ ու միջին տարիքի անձինք, որոնք, իրոք, փոփոխություններ էին ուզում, որոնք ինքնուրույն էին փող աշխատում, ունեին մասնագիտություններ ու ազնիվ մղումներ, հետո կարգախոսը փոխվեց՝ Թալանենք Թալանածը, որին արդեն միացան հրապարակում խորոված անողները, դրոշի վրա բլոտ խաղացողները, Արցախ տվողները ...
Այլևս դրանք էին նոր իշխանության հիմնական հենարանը, դրանց վրա պետք է հիմնվեր իշխանությունը, դրանց կրքերն ու բնազդները սպասարկելով: Իրականում իրենք են այդպիսին:
Դա պատիժ պահանջող զանգվածն էր, սակայն այդ զանգվածի մտածողությունը նույնպես փողն վրա է հիմնված՝ Երորդ հանրապետության արժանի զանգվածն է, իսկ 2018-ի հանրավաքների առաջին զանգվածը հիասթափված ետին պլան մղվեց:
Թալանածը թալանողները, բնականաբար, չէին կարող պահել Արցախը, ինչը տեսանք: Թալանածը թալանողները նույնպես թալանողներ են, ուղղակի ավելի անսկզբունք, ավելի հրեշավոր:
Խնդիրը Երորրդ հանրապետության արժեքային համակարգն է, դա արդեն անձերից դուրս է ու մեղավոր փնտրելն անիմաստ է, մեղավորների քանակն անմեղների քանակից փոքր է",- գրել է Դանիելյանը: