11.09.2025
Երևանն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Հունաստանը քննարկում են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի փոխնախարար Նիկոլայոս Պապայոաննուի հետ։ 


Հանդիպմանը քննարկվել է հուլիսի 22-ին Աթենքում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նախարար տիկին Սոֆիա Զախարակիի միջև ստորագրված 2025-2028 թթ կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրի իրականացման ընթացքը։



Դեսպան Մկրտչյանը փոխնախարար Պապայոաննուին է ներկայացրել ՀՀ կառավարության «Ակադեմիական քաղաք» նախագծին նվիրված առաջիկա միջոցառումները` կարևորելով Հունաստանի մասնակցությունը դրանցում։


Քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հաջորդ քայլերը, որոնց վերոհիշյալ համաձայնագրում հատուկ շեշտադրում է արվում։


Մասնավորապես քննարկվել են`


- համալսարանների ասպիրանտների, ակադեմիական և հետազոտական անձնակազմի փոխանակումները.


- համագործակցությունը ուսման որակավորումների ճանաչման հարցերում.


- համատեղ ասպիրանտական ծրագրերի կազմակերպումը և՛ հումանիտար, և՛ գիտատեխնիկական ոլորտներում.


- հունագիտությանը և հունարենի տարածումը` այդ թվում հայագիտության ընդարձակման հնարավորությունները Հունաստանում և հունագիտության ծրագրերը Հայաստանում (ներառյալ հին հունարենի դասավանդման հնարավոր աջակցությունը):


Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կապի մեջ լինել` հետևողականորեն իրականացնելով Հայաստանի և Հունաստանի կրթության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։


 


 

Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան