11.09.2025
Հայաստանը հետաքրքրված է իրանական հեղուկ գազով. Պապոյան
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ

Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական՝ 13-րդ հյուպատոսական խորհրդակցությունները:


Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ իրանական պատվիրակությունը՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեն: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերին առնչվող մի շարք հարցեր։


Կողմերն ընդգծել են երկու երկրների դատաիրավական, առևտրատնտեսական և գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ արտաքին գործերի նախարարությունների կողմից գործադրվող ջանքերի շարունակականության կարևորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև ստորագրվել է հուշագիր։ 

Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի hհատվածում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան