4.11.2025
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է բջջային հեռախոսների ապօրինի ներթափանցման փորձ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահելու վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Տ․Մ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:


Խուզարկության արդյունքում բացահայտվել է, որ վերջինս իր վարտիքի մեջ թաքրել էր 5 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։


 

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հաջորդ նորություն next