ՀԴՄ սպասարկման համար բարձր գներ սահմանած ընկերությունները կվերադարձնեն հավելյալ հասույթը
ՄՊՀ-ն որոշում է կայացրել ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունների վերաբերյալ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Դեռ անցած տարվանից տնտեսվարողները բողոքում էին, որ ՀԴՄ սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունները, գրեթե միաժամանակ, կտրուկ բարձրացրել են գները:
Այս հարցով դիմել էին նաև մեզ՝ պատգամավորներիս, ինչին ի պատասխան, նշել էինք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում վարույթ է հարուցվել, և խնդիրը շուտով լուծում կստանա:
ՄՊՀ-ն որոշումն արդեն կայացրել է, համաձայն որի՝ ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանած ընկերությունները հետ կվերադարձնեն տնտեսավարողներից հավաքագրված հավելյալ հասույթը, կդադարեցնեն չհիմնավորված բարձր և խտրական գների սահմանումն ու կիրառումը, կտուգանվեն 288.8 միլիոն դրամով»,- գրել է պատգամավորը: