11.09.2025
Սեպտեմբերի 20–ին կկայանա ՔՊ 7–րդ հերթական համաժողովը
prev Նախորդ նորություն

Տեսչական մարմինը հայտնաբերել է խախտումներ «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ք. Արմավիր, Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզին և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։


Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են էական խախտումներ, այդ թվում՝ վառելիքաբաշխիչ սարքավորման կողմից չափագիտության պահանջների խախտում, թերլիցքավորում և QR կոդի բացակայություն։


Հայտնաբերված իրավախախտումների համար նախատեսվել է տուգանք՝ 1 միլիոն 138 հազար 839 ՀՀ դրամի չափով։

ՀԴՄ սպասարկման համար բարձր գներ սահմանած ընկերությունները կվերադարձնեն հավելյալ հասույթը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան