Դեսպան Թրեյսին հունվարի 27-ին հանդիպեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ՝ քննարկելու առավել անկախ ու թափանցիկ դատական հաստատությունների կայացման հարցում Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանին։ Դեսպանը գովեստով խոսեց մինչ օրս այս ասպարեզում Հայաստանի գրանցած առաջընթացի մասին և շեշտեց շարունակական բարեփոխումների կարևորությունը։