23.11.2024
Ադրբեջանը բացահայտ խախտում է Եռակողմ հայտարարությունը, բայց լուծումը խաղաղությունն է. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Միրզոյանը Հնդկաստանում հաստատեց պակիստանցի վարձկանների մասնակցությունը 44-օրյա պատերազմում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե արդյոք իրավացի են լուրերը, որ պակիստանցի վարձկանները աջակցում էին Ադրբեջանին 44-օրա պատերազմի ժամանակ։  


"Այո, եղել է նման տեղեկատվություն: Վարձկանների մեծ մասը տեղափոխվել էին Մերձավոր Արևելքից, ինչը հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական ծառայությունները",- ասել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով, վարձկանների ցանկացած ներգրավում ավելի է սրում իրավիճակը, քանի որ այն ավելի լայն տարածաշրջանային ասպեկտ է հաղորդում լոկալ հակամարտությանը և իր բնույթով արկածախնդիր է ու անօրինական.


"Նման գործողությունները միշտ երկարատև և բացասական ազդեցություն են թողնում տարածաշրջանային իրավիճակի վրա՝ նույնիսկ երբ այն կայունացնել է", - նշել է Հայաստանի արտգործնախարարը։


Լրագրողի հարցին, թե Պակիստանը աջակցում է անդրսահմանային ահաբեկչությանը հնդկական Ջամմու և Քաշմիր միութենական տարածքում և շարունակում է գրավված պահել դրա որոշակի մասը, որը Պակիստանի օկուպացրած Քաշմիրն է, ինչպե՞ս է տեսնում Իսլամաբադի դերը տարածաշրջանում, Միրզոյանն արձագանքել է.


"Ահաբեկչությունը տեղ չունի ժամանակակից աշխարհում և դատապարտելի է՝ իր բոլոր դրսևորումներով։ Մենք աջակցել ենք Հնդկաստանին Ջամուի և Քաշմիրի հարցում ու կշարունակենք աջակցել":