14.12.2024
Ոստիկանների հետ բախման ժամանակ վատացել է Իշխան Սաղաթելյանի ինքնազգացողությունը (VIDEO)
prev Նախորդ նորություն

Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա. GALLUP International Association-ի հարցումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա:


GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 26-28-ի հեռախոսային հարցման միջոցով անցկացված հետազոտության արդյունքները, որին մասնակցել է 1003 մարդ:


Հարցված քաղաքացիների շուրջ 41,7 տոկոսը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա: Նրանցից 27,8 տոկոսը կարծում է, որ Փաշինյանը միանշանակ պետք է հրաժարական տա։


Հարցվածների 38,7 % - ը կարծում է, որ Փաշինյանը չպետք է հրաժարական տա։ Նրանցից 25,8 տոկոսը կարծում է, որ Փաշինյանը միանշանակ չպետք է հրաժարական տա։


Հարցվածների եւս 19,6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: