23.11.2024
Շարունակվում են բողոքի ակցիաները. հատուկջոկատայինները շրջափակել են կառավարության շենքը
prev Նախորդ նորություն

Հայաստանում դրամաշրջանառության զգալի աճ է գրանցվել. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 20-ի դրությամբ Հայաստանում դրամաշրջանառության զգալի աճ է գրանցվել: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում 2021 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 1,2 մլրդ դոլարով։ «Դուք պատկերացում ունե՞ք, թե որքան է այս գումարը Հայաստանի համար», - հռետորական հարց հնչեցրեց վարչապետը: Նա նշեց, որ աճն անհերքելի է նույնիսկ գնաճը հաշվի առնելով։ Կառավարության ղեկավարի խոսքով, գնաճի ազդեցությունը աճի վրա չի գերազանցում 200 մլն դոլարը, և սա առավելագույնն է։


Փաշինյանն ընդունեց, որ որոշակի հատված կապված է նաև դեպի Հայաստան ուղևորահոսքի աճի հետ։ «Բայց ոչ միայն այս երկու գործոններն են ազդում (ցուցանիշների աճի վրա), դրանք շատ են, և դրանց թվում կա նաև ստվերի կրճատման գործոնը»,- վստահ է նա։