24.11.2024
Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են լրագրողների նկատմամբ հարձակումները
prev Նախորդ նորություն

Արտաշատում 40–ամյա տղամարդը բարձրացել է մարզպետարանի տանիքին և սպառնում ցած նետվել

Այսօր՝ ժամը 18:50-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 60 հասցեում գտնվող Արարատի մարզպետարանի շենքի տանիք և սպառնում է ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել, հայտնում է shamshyan.com-ը։


Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը: Դեպքի վայր է ժամանել նաև Արտաշատի դատախազ Հայկազ Նիկողոսյանը:


Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Խաժակ Հ.-ն է: Արդեն տեղում մարզի ոստիկանապետն ու Արտաշատի ոստիկանապետը մոտ 30 րոպե բանակցություններ են վարել Խաժակ Հ.-ի հետ, ինչի արդյունքում կարողացել են համոզել նրան, որպեսզի չդիմի նման քայլի, ապա նրան ցած են իջեցրել տանիքից ու տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժին:


Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գրիգոր Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


Կայքի տեղեկություններով՝ Խաժակ Հ.-ն եղել է ոչ սթափ վիճակում և խմածության աստիճանը պարզելու համար սթափության փորձաքննություն է նշանակվել: