21.04.2025
Հունիսի 3-ի միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում. ԱՆ
prev Նախորդ նորություն

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում միջադեպից տուժածի վիրահատությունը բարեհաջող է անցել

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժած քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել, նրա վիճակը կայուն է: Այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:


Նշենք, որ այս պահին միջադեպից տուժած 4 քաղաքացիներ շարունակում են ստացիոնար բուժում ստանալ:


Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:


Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:


Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:


 

Կառավարական ամառանոցի մոտ անկարգությունների գործով 13 մարդ է ձերբակալվել. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար