1.05.2025
Երևանի մետրոպոլիտենի նոր տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը
prev Նախորդ նորություն

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ՀՀ հավաքականը մեդալների քանակով երրորդն է

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է:


Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության երկամարտի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանի ընտրանին երրորդն է (7 մեդալ): Առաջին տեղում Բուլղարիան է (8 մեդալ), երկրորդը` Ուկրաինան (7 մեդալ): Ուկրաինայի հավաքականը երկրորդն է, քանի որ ուկրաինացի մարզիկներն ավելի շատ ոսկե մեդալներ են նվաճել:


Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մասնակցեց 10 մարզիկով: Եվրոպայի առաջնության չեմպիոններ դարձան Ռաֆայել Հարությունյանը (81 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ): Հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումը նվաճեցին Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (109 + կգ):


Այս առաջնության բրոնզե մեդալներին արժանացան Գոռ Մինասյանը (109 + կգ) և Արսեն Մարտիրոսյանը (109 կգ): «Փոքր» արծաթե մեդալ նվաճեց Անդրանիկ Կարապետյանը:


Կանանց հավաքականը ոչ մի մեդալ չունի:

Մարուքյանն ընդգրկվել է Եվրոպայում Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խմբի կազմում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով