21.04.2025
Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 203 887 պատվաստում. ԱՆ
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանի փաստաբանները շարունակում են պահանջել դռնբաց դատավարություն

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը, ելնելով «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջներից, այսօր՝ ժամը 15:00-ին, կայանալիք դատական նիստի ընթացքում միջնորդելու է այն անցկացնել դռնբաց ռեժիմով:


Այս մասին ասված է հայտարարության մեջ:


«Հաշվի առնելով, որ պաշտպանական կողմը մտադիր է դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որևէ դասակարգում չունեն, այսինքն՝ որևէ գաղտնիք չեն պարունակում, չեն պարունակում նաև ազգային անվտանգության և հասարակական կարգի պաշտպանության շահերին վնասող որևէ ռիսկ, և գոնե այս դատական նիստի անցկացումը դռնփակ ռեժիմով կհանգեցնի դատավարության հրապարակայնության սկզբունքի չարդարացված սահմանափակմանը և կխախտի արդարադատության շահը»:


 

Երևանի մետրոպոլիտենի նոր տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար