24.11.2024
Նիկոլը վերջապես ունեցավ իր երազած ոստիկանությունը՝ դաժան, վայրագ ու ժողովրդի վրա կրակող
prev Նախորդ նորություն

Լիլիթ Մակունցը Ֆրենք Փալլոնի և Ջեքի Սփիրի հետ քննարկել է խաղաղության օրակարգը

Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Ջեքի Սփիրի հետ։


Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ, ինչպես նաև կոնգրեսականների ուշադրությանն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերն ու ապակառուցողական և ռազմատենչ հայտարարությունները։


Այդ համատեքստում դեսպան Մակունցը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ աջակցելու խաղաղության օրակարգի առաջմղմանը։


Դեսպան Մակունցն անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի` Վաշինգտոն կատարած այցին և կայացած հանդիպումների արդյունքներին։