11.07.2025
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին Վյաչեսլավ Վոլոդինին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանը հետաքրքրվել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման աշխատանքներով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:


Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում՝ պարեկային ծառայության գործունեության և ներքին գործերի նախարարության ձևավորման շուրջ:


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:


 

Արարատ Միրզոյանը հանդիպել է հայ ռազմագերիների ծնողների և հարազատների հետ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ