29.03.2024
Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱԺ ՔՊ-ական նորընտիր պատգամավոր Գայանե Եղիազարյանը երդվել է

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության նորընտիր պատգամավոր Գայանե Եղիազարյանն այսօր՝ հունիսի 9-ին, խորհրդարանի արտահերթ նիստում երդվել է։


«Հանուն համազգային նպատակների իրականացման, Հայրենիքի հզորացման և բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև իմ պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ինքնիշխանության և շահերի պաշտպանությանը։ Հայաստանի Հանրապետության, ամեն ինչ անել քաղաքացիական ներդաշնակությունը, ազգային և համամարդկային արժեքները պահպանելու համար»,- ասաց նա խորհրդարանի ամբիոնից։


Գայանե Եղիազարյանը դեռևս պաշտոնապես պատգամավորի պաշտոնը ստանձնելուց առաջ արդեն հասցրել էր աղմկահարույց պատմության մեջ հայտնվել՝ «Իրավունք» թերթին տված հարցազրույցում նշելով. «Ես դա չեմ ընդունում, բայց իրականում, այո, Արցախը Ադրբեջանի կազմում է։ Կարեւոր է սկսել բանակցային գործընթացը»։


Եղիազարյանի անձը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր նաև այն պատճառով, որ նորընտիր պատգամավորը բարձրագույն կրթություն չունի։


 

Սերգեյ Լավրովի այցից առաջ ԱՄՆ դեսպանն այցելել է ՀՀ ԱԳՆ. պատգամավոր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար