19.04.2025
Ցուցարարներին թույլ չեն տվել մոտենալ ԱԳՆ շենքին
prev Նախորդ նորություն

Եկեք ԱԳՆ շենքի մոտ, որտեղ հանդիպելու են Միրզոյանն ու Լավրովը. Իշխան Սաղաթելյան

Սիրելի հայրենակիցներ, այս պահին երթով շարժվում ենք դեպի ԱԳՆ, որտեղ քիչ անց պետք է տեղի ունենա Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:


«Գնում ենք հստակ ասելու, որ դավաճանների այս իշխանությունը չի ներկայացնում հայ ժողովրդին։


Գնում ենք բարձրաձայնելու հայ ժողովրդի իրական օրակարգը։


Սիրելի հայրենակիցներ, միացեք փողոցում պայքարող ձեր քույրերին ու եղբայրներին։ Եկեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ»,-նշել է նա:

Հայաստանը կկատարի իր պարտավորությունները՝ որպես ռազմավարական դաշնակից. Մամիջանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար