22.11.2024
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը
prev Նախորդ նորություն

Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:


ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:


ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ, այնուհետև հետաքրքրվել է Պաշտպանի առաջնահերթություններից, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մարտահրավերները:


Ամփոփելով հանդիպումը՝ Կարա ՄըքԴոնալդը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել: