22.11.2024
Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում խոսել է Փառուխի դեպքերի մասին

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու տարածաշրջանում բնականոն կյանքի ապահովման, կայունության և անվտանգության ապահովման համար։


Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 9-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:


Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն, մարտի 23-ին առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։


«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական է հայ ռազմագերիների վերադարձի հարցը»,- ասել է նա։


Ըստ Արարատ Միրզոյանի՝ ռազմական գործողություններից 1,5-2 տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է հայտարարության դրույթները և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց։ «Հույս ունենք, որ ռուսական կողմն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»,- նշել է Արարատ Միրզոյանը։


Իր հերթին Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ադրբեջանական զինուժի ներխուժումը Փառուխ, ասել է, որ ռուս զինվորականները շարունակում են իրավիճակը պահել որպես իր առաջնահերթություններից մեկը։ «Տեղում որոշակի արդյունքներ կան այս իրավիճակի դեէսկալացիայի առումով։ Եվ մենք ունենք ըմբռնում, որ սահմանազատման սկզբնական բովանդակային աշխատանքների շրջանակներում այդ հարցերն անպայման կդիտարկվեն և կլուծվեն»,- ասաց նա։