SOCAR Energy Georgia-ն նախատեսում է 2019թ.-ին Վրաստանում շահագործման հանձնել բազմաֆունկցիոնալ ավտոլիցքավորման համալիր: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Մահիր Մամեդովը: Ըստ նրա, կայաններից մեկն արդեն իսկ հանձնվել է շահագործման, իսկ մյուսի շինարարությունը շարունակվում է և այն կհանձնվի 2019թ.-ին:Նրա խոսքով, այդ համալիրը գտնվելու է Թբիլիսի-Բաթումի ճանապարհին: Այն ունենալու է բենզա և գազալցակայաններ, առևտրային կենտրոն և այլն: