"Ըսել եմ ու կըսեմ՝ ինքը թուրք է". քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի մայրուղին
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր առավոտյան մեկնել է Գյումրի:
Գյումրեցիները այցին ընդառաջ փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` իրենց դժգոհությունն արտահայտելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Տեղում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք բանակցում են ճանապարհը բացելու համար:
"Մի հրի՛, վարչապետին հրի՛: Մեր երեխեքը, մեր թոռները, ծոռները վարի են գնում, սաղ տեղերը սպանդ ա... Հետո՞: Հայ ազգը պատմություն չունի՞: Մեր ու մանուկը սաղ ուրացան, հող ու ջուրը ուրացան, բռնում տանում են",- բորբոքվեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Գյումրեցիներից մեկը, որը Նիկոլ Փաշինյանին թուրք անվանեց, նկատողություն ստացավ իրավապահից, թե՝ այդպես պետք չէ խոսել, ինչին գյումրեցին հակադարձեց. "Բայց նա ասում ա, որ թուրք ասելը իրեն չի վիրավորում, ըսել եմ ու կըսեմ՝ ինքը թուրք է":
Ոստիկանները ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար, այլապես իրենք կբացեն:
Իրավիճակը լարված է: