Հայաստանը կաթվածահար վիճակում է. քաղաքացիները ճանապարհներ են փակում, ամենուր լարված է
Հայաստանի ամբողջ տարածքով մեկ անհնազանդության ակցիաներ են իրականացվում:
Գրեթե բոլոր մարզերից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ քաղաքացիները փակում են ճանապարհներ: Ճանապարհները փակ են թե՛ մարզերում, թե՛ Երևանում, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, թեև ոստիկանությունն այս պահին դեռ թիվ չի հնչեցնում:
Այս պահին փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին Բագրատաշենի հատվածում։ Մի քանի հատվածներում փակ է դեպի Մեղրի տանող մայրուղին՝ նախ, Տիգրանաշենի հատվածում, ապա Սուրենավանի:
Քաղաքացիները փակել էին մայրուղին նաև Գեղարքունիքում՝ Մարտունու հատվածում:
Ոսկեպարում ակցիայի ժամանակ վատացել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը, նա ուշագնաց եղավ:

Ամենուր պահանջը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի սահմանազատման անվան տակ հայկական տարածքները թուրքին նվիրելու իր հակահայ քաղաքականությունից: Քաղաքացիներն այսպես իրենց զորակցությունն են հայտնում Տավուշին, որտեղից էլ մեկնարկել է այդ սահմանազատում կոչված գործընթացը:
Թշնամի երկրի նախագահ Ալիևն այսօր հայտարարեց, որ Բաքուն է առաջարկել սահմանազատումը սկսել այդ չորս գյուղերից, ինչը նշանակում է, որ Հայաստանը շարունակում է միակողմանի ընդունել Բաքվի պայմանները:
Իրավիճակը ամենուր լարված է: