20.04.2025
Երևան-Մեղրի մայրուղին՝ Տիգրանաշենի հատվածում փակ է
prev Նախորդ նորություն

Կարեւորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը. Վարդանյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ:


Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:


Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին Հայաստանի խորհրդարանում: «Մենք մշտապես կարեւորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք նման ձեւաչափով:


Շատ կարեւոր է, որ ե’ւ մեր բարեկամական խումբը Ֆրանսիայում, ե’ւ Ձեր ղեկավարած բարեկամական խումբը Հայաստանում հնարավորություն է ունենում տեսնել իրադրությունը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ այցելել տարբեր տարածաշրջաններ եւ փորձել հասկանալ մեր համագործակցությունը նաեւ տարածքային եւ տեղական մակարդակներում»,- մասնավորապես ասել է բարեկամական խմբի ղեկավարը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


 


 


 

Հայաստանը կաթվածահար վիճակում է. քաղաքացիները ճանապարհներ են փակում, ամենուր լարված է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար