6.10.2026
Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատ արձակվեց
prev Նախորդ նորություն

ՀՀ կենտրոնական բանկում ներկայացվել է COP17-ին նվիրված հուշադրամը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին նվիրված հուշադրամի ներկայացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:


Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:


ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է, որ հուշադրամը խորհրդանշում է ոչ միայն առաջիկա կարևոր միջազգային իրադարձությունը, այլև Հայաստանի ստանձնած պատասխանատվությունը՝ նախագահելու համաշխարհային նշանակության բազմակողմ գործընթաց և նպաստելու միջազգային համագործակցության ամրապնդմանը։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու գլոբալ օրակարգերի ձևավորմանը և դրանց առաջմղմանը:


Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ COP17-ի շրջանակներում Երևանը դառնալու է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և միջազգային համագործակցության կարևոր հարթակ՝ համախմբելով պետությունների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներին կենսաբազմազանության պահպանության գլոբալ մարտահրավերների շուրջ։ Ընդգծվել է, որ այդ մարտահրավերները վաղուց արդեն դուրս են միայն բնապահպանական օրակարգի սահմաններից և փոխկապակցված են պարենային և ջրային անվտանգության, առողջության, տնտեսության, ինչպես նաև հասարակությունների դիմակայունության հետ։


Անդրադառնալով հուշադրամի խորհրդին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողմոնյանը հույս է հայտնել, որ տարիներ անց այն կհիշեցնի ոչ միայն այն մասին, որ 2026թ. Հայաստանը հյուրընկալել է COP17-ը, այլև այն մասին, որ Երևանը դարձել է երկխոսության, համագործակցության և համատեղ գործողության հարթակ։


Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կենտրանական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Մսի և ձվի գնաճ․ պարենային ապրանքները ՀՀ-ում մեկ տարում թանկացել են 6,2%-ով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` news.am
05.10.2026
ԱՄՆ փոխպետքարտուղարը հիացած է Հայաստանի քրիստոնեական ժառանգությամբ