6.10.2026
Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանները կարդիականացվեն
prev Նախորդ նորություն

Անհետ կորածների հարազատները պահանջում են հրապարակել զեկույցը

Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր՝ հոկտեմբերի 6-ին, դիմում են փոխանցել Ազգային ժողովի ղեկավարությանը։ Նրանք պահանջում են հանրայնացնել 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը մինչ օրս չի հրապարակվել։


Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչպես հայտնի է, անցած տարի այդ զեկույցը գաղտնիացվել է։ Այժմ նոր Ազգային ժողովից պահանջում ենք, որ կազմակերպվեն հանրային լսումներ և զեկույցը հանրայնացվի։ Սա մեր հիմնական պահանջն է։ Նախորդ գումարման Ազգային ժողովը պատշաճ ուշադրություն չդարձրեց այս հարցին, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անձամբ արգելք էր դրել դրա հրապարակմանը՝ չունենալով դրա իրավունքը։


Մենք հինգ նամակ ենք ուղարկել Ազգային ժողովի նոր նախագահին, անվտանգության նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանին և խմբակցությունների ղեկավարներին։ Հուսով ենք, որ նոր Ազգային ժողովը կգնահատի նախորդ գումարման վերաբերմունքը այս հարցում և կորոշի հանրայնացնել զեկույցը՝ ժողովրդին ճշմարտությունը հայտնելու համար։ Դրանից հետո կհասկանանք, թե ինչու է նախորդ Ազգային ժողովում այդպես վարվել, ինչու բոլորին խոստացել են, որ այն կլինի հանրային, սակայն մինչ օրս այդպես չի եղել։


ՔՊ-ին դիմելը ձևական բնույթ է կրում։ Հիմնական ակնկալիքը ընդդիմությունից և ողջամտությունից է։ Հնարավոր է՝ իշխանությունը մի օր ասի՝ «լավ, գուցե դա վտանգավոր էր վերընտրվելու համար», և որոշ չափով ճշմարտությունը բացահայտի։ Այդ դեպքում մենք կիմանանք, թե ինչու է սկսվել պատերազմը, ինչու է այն ընթացել այդպես, և ինչու մինչ օրս շարունակում ենք կրել դրա հետևանքները»։


 


 

Եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը  ակնհայտ հակասահմանադրական  է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` news.am
05.10.2026
ԱՄՆ փոխպետքարտուղարը հիացած է Հայաստանի քրիստոնեական ժառանգությամբ