Իրանում ԱՄՆ-ի հետ բանակցելը վիրավորանք են համարում

Իրանական խորհրդարանի փոխնախագահ Ալի Մոթահարին հայտարարել է, որ երկրի կառավարությունը պայմաններ չի տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու համար և այդ բանակցությունները վիրավորական է համարում. հայտնում է РИА Новости-ն:


«Ներկայումս հարմար իրավիճակ չէ ԱՄՆ-ի հետ բանակցելու համար, քանի որ դա հավասարազոր է վիրավորանքին և ստորացման»,-ասել է նա:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Տպել

Загрузка...