Իրանը չի հրաժարվի նավթի արտահանումից. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը չի ուժեղացնի տարածաշրջանում լարվածությունը, բայց իրեն իրավունք է վերապահում նավթ արտահանել: Այդ մասին ասված է Իրանի նախագահի կայքում հրապարակված հայտարարությունում:


«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք լարվածության չի ձգտել տարածաշրջանում և չի ցանկանում խնդիրներ ստեղծել միջազգային ավազաններում (որոնց միջոցով իրականացվում են ածխաջրածինների մատակարարումները), սակայն չի հրաժարվի նավթ արտահանելու իր իրավունքից»,- ասել է Ռոհանին:

Տպել

Загрузка...