Իմ երդմնակալությունը բոյկոտել որոշած մարդիկ պետք է վերադարձնեն տոմսերը։ Այս մասին ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք չեն գա, ամեն բան կարգին է, քանի որ մեզ շատ են պետք տոմսերը։ Հուսամ, որ նրանք մեզ կվերադարձնեն բոլոր տոմսերը»,– ասել է Թրամփը Fox News–ին տված հարցազրույցում։ AP-ի փոխանցմամբ՝ ավելի քան 30 դեմոկրատ կոնգրեսականներ հայտնել են, որ մտադիր են բոյկոտել հունվարի 20-ին կայանալիք 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ արարողությանը ներկա գտնվելու մտադրություն են հայտնել ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը, 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը կնոջ՝ Հիլարի Քլինթոնի հետ, 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը։