Սիրիա ամերիկյան ներխուժման բոլոր հնարավորություններն այս պահին շատ բարդ են, փոխանցում է Frankfurter Allgemeine-ն: Իսկ ի՞նչպես ամերիկացիները կարող են կանգնեցնել ռուսներին: Առաջին տարբերակը, որը քննարկվում է Վաշինգտոնում՝ ապստամբների զենիթա-հրթիռային կայանների առաքումներն են, որոնց միջոցով նրանք կարող են խոցել ուղղաթիռները: Սակայն այստեղ անհնար է վերահսկել, թե ում ձեռքն են ընկնելու այդ համակարերը՝այս պահին ասադակա ուժերի ու ջիհադիստ-ծայրահեղականների ուժերի բաժանումը շատ բարդ է: Երկրորդ տարբերակը՝ ամերիկյան թևավոր հրթիռներով սիրիական բանակին հարվածելն է, սակայ ՌԴ-ը զգուշացրել է ԱՄՆ-ին զերծ մնալ այդպիսի քայլեից, քանի որ այդ հարվածների տակ կարող են ընկնել ռուսները, իսկ դա Մոսկվայի կողմից կընկալվի որպես պատերազմի հայտարարություն: Երրորդ տարբերակը կարող էր լինել անթռիչք գոտու ստեղծումը, որի օգտին արտահայտվում էին ամերիկացի քաղաքական գործիչները: Սակայն Մոսկվան արդեն քայլեր է ձեռնարկել, որը կանխում է ամերիկյան ներխուժումը, այդ թվում C-300 համակարգերի տեղակայումը Սիրիայում: Այսպիսով, սիրիական հակամարտության մեջ ամերիկյան ներխուժման բոլոր հնարավորությունները բավականին բարդ են, իսկ ինչ վերաբերվում է Վլադիմիր Պուտինի պլաններին, ապա նա ցանկանում է, որպեսզի ՌԴ-ը դառնա Մերձավոր ու Միջին Արևելքում առաջատար գերտերություն: