23.11.2024
The American Spectator. ԱՄՆ–ն պետք է ամրապնդի կապերը Ադրբեջանի ու Իսրայելի հետ
prev Նախորդ նորություն

Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև կքննարկվի

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:

Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել Enhedslisten և Alternativet կուսակցությունների կողմից, հեղինակներն են Նիկոլայ Վիլլումսենը և Ռասմուս Նորդքվիստը, հայտնում է Berlingske պարբերականը:

Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են անցկացնում նախաձեռնությունը տապալելու նպատակով: Դանիացի գործիչները, սակայն, նշում են` ժամանակն է, որ Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից:

Գյուլլինգ քաղաքի թանգարանի ղեկավար Մոնս Հոյմարկը (թանգարանում են պահվում դանիացի միսիոներ Կարեն Եպպեի շնորհիվ հավաքված ցեղասպանության իսկության ապացույթները) մասնավորապես, նշել է.

«Պատմաբաններն արդեն տվել են իրենց գնահատականը` տեղի ունեցածն անվանելով Ցեղասպանություն... այժմ հերթը քաղաքական գործիչներին է»: