10.09.2026
Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև կքննարկվի
prev Նախորդ նորություն

Bloomberg. Թրամփի ընտրվելու առիթով սկզբնական հրճվանքը Կրեմլում փոխվել է թերահավատության

Դոնալդ Թրամփի ընտրության կապակցությամբ սկզբնական հրճվանքը Կրեմլում փոխվել է թերահավատության: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Կրեմլում, համաձայն Bloomberg-ի, արդեն այնքան էլ համոզված չեն, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները Թրամփի օրոք հնարավոր կլինի շտկել կարճ ժամանակում։ «Սկզբնական հրճվանքը, թե Սպիտակ տանն է հայտնվել Վլադիմիր Պուտինի կողմնակիցը, Կրեմլում փոխվել է թերահավատության»,- ռուսաստանցձ 4 բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքն է վկայակոչում Bloomberg-ը։

Մոսկվայի տրամադրությունների փոփոխության պատճառը Միացյալ Նահանգների ընտրված նախագահի որոշ հայտարարություններն են։ Մասնավորապես, ԱՄՆ-ի միջուկային ներուժը հզորացնելու, ինչպես նաեւ եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմումը զինաթափման շուրջ բանակցությունների հետ կապելու մասին Թրամփի հայտարարությունները։

«Կրեմլում Թրամփից ակնկալիքների առումով լուրջ փոփոխություն կա»,- Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետ Ալեքսեյ Չենսակովի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։

«Ռուսաստանի ղեկավարությունն այժմ հստակ տեսնում է, որ հարաբերությունների վերականգնումը դյուրին գործ չի լինելու»,- ասել է քաղաքագետը:

Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Ամերիկայի հետ: Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք կարծում ենք, որ աշխարհում եւ մեր տարածաշրջանում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներ չենք կարող լուծել՝ առանց ամերիկացիների հետ համագործակցության: Այդ պատճառով մեզ Վաշինգտոնի հետ լավ հարաբերությունները չափազանց անհրաժեշտ են, բայց, ինչպես ասում են, տանգոյի համար երկուսն են պետք: Բայց մեծ հարց է, թե ինչպիսին կլինի նախագահ Թրամփի մոտեցումը»,- նշել է նա:
Փորձագետներ. Պետք է շեշտը դնել ոչ թե Թրամփի նախընտրական ելույթների, այլ իրական քաղաքականության վրա
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ