23.11.2024
Bloomberg. Թրամփի ընտրվելու առիթով սկզբնական հրճվանքը Կրեմլում փոխվել է թերահավատության
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Պետք է շեշտը դնել ոչ թե Թրամփի նախընտրական ելույթների, այլ իրական քաղաքականության վրա

Դոնալդ Թրամփը լրջորեն ազդելու է աշխարհի ապագայի վրա, սակայն ՌԴ–ի հետ լավ հարաբերությունները կասկածի տակ են։

«Առաջնորդների միջև առկա լավ հարաբերությունները չեն կարող ազդել Եվրոպայում և այլ տարածաշրջաններում չհամընկնող շահերի վրա։ Անգամ Մերձավոր Արևելքում Թրամփի սկեպսիսը Իրանի հետ գործարքից հակասում է ռուսական շահերին»,– «Известия»–ին նշել է Ֆլեթչերի համալսարանի պրոֆեսոր Դենիել Դրեզները։

Նրա խոսքով, Թրամփը նախընտրական շրջանում բավականին դրական էր արտահայտվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, երկկողմ հարաբերությունները «ստորջրյա խութեր» կարող են առաջանալ։

ՊԻՐ կենտրոնի փոխնախագահ Եվգենի Բուժինսկին նշել է, որ Թրամփի խոսքերը մինչև նախագահ ընտրվելն և այժմ`բնական երևույթ են, փոխանցում է РИА Новости–ն։

Նրա խոսքով, ռուս–ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին կանխատեսումներ կարելի է անել միայն երկու նախագահների հանդիպումից հետո։

Ըստ նրա, եթե Թրամփը շեշտը դնի ԻՊ–ի դեմ պայքարի ու Սիրիայում կարգավորման վրա, դա շատ լավ է, իսկ եթե Կոնգրեսի հանրապետականների, «բազեների» վրա, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

ԱՄՆ–ի ու Կանադայի ինստիտուտի ռազմա–քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Բատյուկը նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ թե Թրամփի խոսքերի վրա, այլ նրա ապագա գործողությունների։

Նա նշել է, որ շատ բան կախված է լինելու նոր նախագահի վարչակազմից, նրա օգնականներից, որոնք էլ փաստացի ձևավորելու են Թրամփի արտաքին քաղաքական ուղենիշը։