23.11.2024
Փորձագետներ. Պետք է շեշտը դնել ոչ թե Թրամփի նախընտրական ելույթների, այլ իրական քաղաքականության վրա
prev Նախորդ նորություն

Թրամփը գործարար է, ոչ քաղաքական գործիչ. ԱՄՆ–ի նախագահին դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել Պուտինի հետ

Թրամփի և Պուտինի նմանությունը չի նշանակում, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն`Թրամփի ընտրվելը չի նշանակում, որ ամերիկյան պատժամիջոցները ինքնաբերաբար վերանալու են, փոխանցում է Neue Zuercher Zeitung–ը։

Թրամփը հետաքրքված է առաջին հերթին գործարքներով։ ԱՄՆ–ի նոր նախագահն ավելի շատ գործարար է, քան քաղաքական գործիչ և նա յուրաքանչյուր գործարքում նա փնտրելու է սեփական շահը։ Եթե ՌԴ–ը առաջարկի այլևս «անկարգություններ չհրահրել» և դառնալ Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում կայուն գործընկեր, ապա տնտեսական կապերը ՌԴ–ի ու ԱՄՆ–ի միջև բավականին թույլ են։

Դոնալդ Թրամփն ապագայում կարող է բախվել երեք խնդիների հետ։ Պուտինի հետ առաջին հանդիպումը լինելու է ԶԼՄ–ների մանրակրկիտ ուշադրության կենտրոնում, ինչը կստիպի նրան ցուցադրել արդյունքներ, եթե նա ցանկանում է երևալ, որպես նախագահ։ Նա գտնվելու է նաև հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում, որը նրա յուրաքանչյուր զիջում ընկալելու է որպես նրա կախվածության նշան, փոխանցում է Le Figaro–ն։

Թրամփը կարող է իր դեմ լարել երկու հոսանք`առաջինը Սիլիկոնյան հովիտն է, որը պատրաստում է ռեալիթի–շոուներ, ինչպես նաև ռազմա–թվային համակարգը, որն անհագստացած է Թրամփի խոցելիությամբ։