23.11.2024
Թրամփը գործարար է, ոչ քաղաքական գործիչ. ԱՄՆ–ի նախագահին դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել Պուտինի հետ
prev Նախորդ նորություն

Թրամփը մտադիր է վերանայել Ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն հանդիպումներ են նախանշված Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ: Նպատակն Ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) վերանայումն է: Փաստաթուղթը կարգավորում է երեք երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները:

Ըստ DW-ի՝ NAFTA-ի, անվտանգության եւ միգրացիայի հարցերով բանակցությունները նախանշված են հունվարի 31-ին:

«Կարծում եմ՝ լավ արդյունքների կհասնենք»,- Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է Թրամփը:

Կանադայի կառավարության ղեկավարի հետ հանդիպման հստակ ժամկետը, սակայն, առայժմ հայտնի չէ: ԱՄՆ նախագահը, ամեն դեպքում, արդեն հեռախոսազրույց է ունեցել նրա հետ:

Դեռեւս նախընտրական արշավի ընթացքում Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի միջեւ առեւտրային հարաբերությունները կարգավորող NAFTA-ն «երբեւէ Վաշինտգոնի կողմից կնքված վատագույն առեւտրային գործարքն է: «Ես դրանից մեկ վայրկյանում կհրաժարվեի»,- վստահեցրել էր Թրամփը: