ԱՄՆ-ն 10 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, փաստաթուղթն ուժի մեջ է մտել հինգշաբթի կեսգիշերին։ Միացյալ Նաանգների օրենսդրության համաձայն՝ նախագահ Բարաք Օբաման պետք է կամ ստորագրեր կամ չընդուներ հակաիրանական պատժամիջոցները երկարաձգելու մասին օրինագիծը, որն ավելի վաղ ընդունել էր ԱՄՆ Կոնգրեսը։ Սակայն Օբաման ոչ մի քայլ չի ձեռնարկել, ուստի փաստաթուղթն ավտոմատ կերպով օրենքի ուժ է ձեռք բերել՝ հաղորդում է գործակալությունը։