Եվրախորհրդարանի երկու խոշորագույն խմբակցությունների առաջնորդները ԵՄ-ին կոչ են արել դադարեցրել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters-ը։ «Մեր ուղերձը Թուրքիային շատ հստակ է․ անդամակցության մասին բանակցությունները պետք է անհապաղ սառեցվեն»,- հայտնել է Եվրոպական ժողովրդական կուսակցության աջ ցենտրիստական խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։ Խորհդրարանականները իրենց դիրքորոշումը պատճառաբանում են Թուրքիայում պետհեղաշրջման փորձից հետո մարդու իրավունքների համատարած ոտնահարումներով, նաև մահապատիժը վերականգնելու թուրքական իշխանությունների մտադրությամբ, լրագրողների ձերբակալություններով և այլն: