27.11.2024
Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման շուրջ որևէ բանակցություն չի ընթանում. Պեսկով
prev Նախորդ նորություն

Միջուկային գործարքը ենթակա չէ վերանայման. Իրանի գլխավոր բանակցող

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին, ով գլխավորել է երկրի պատվիրակությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, հայտարարել է, որ Իրանի հետ միջազգային հանրության միջուկային գործարքը ենթակա չէ վերանայման։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Արաղչին հայտարարությամբ հանդես եկել Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից օրեր առաջ։ Ավելի վաղ Թրամփը միջուկային համաձայնագիրն անվանել էր «բոլոր ժամանակների վատագույն գործարքը»։

Բարձրաստիճան իրանցի դիվանագետը փաստացի կրկնել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեի խոսքերը, ով անցած տարի ասել էր հետևյալը. «Եթե հակառակ կողմը խզի համաձայնագիրը, ապա մենք կվառենք այդ փաստաթուղթը»։