23.11.2024
Միջուկային գործարքը ենթակա չէ վերանայման. Իրանի գլխավոր բանակցող
prev Նախորդ նորություն

Լավրով. ԱՄՆ-ում ռուսաստանցի դիվանագետների հավաքագրման փորձերն աճել են

Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ում ռուսաստանցի դիվանագետների հավաքագրման փորձերն աճել են: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե խոսենք հավաքագրման մոտեցումների մասին, մենք այդ առումով ամբողջական վիճակագրություն չենք ներկայացրել: Բայց վերջին շրջանում, հատկապես Օբամայի վարչակազմի երկրորդ ժամկետի ընթացքում, մեր դիվանագետների նկատմամբ ոչ բարեկամական ակտիվությունն աճել է»,- ասել է Լավրովը:

Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձել են ռուսաստանցի դիվանագետին`նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովի համար դեղորայքի գնման ժամանակ «վերբովկա» անել։ Այդ մասին «Воскресный вечер с Владимиром Соловьевым» եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

EADaily-ի հաղորդմամբ, Զախարովան նշել է, որ Պրիմակովի համար դեղորայքը կարելի էր գնել միայն ԱՄՆ–ում և նրա ընտանիքը մոտ տաս հազար դոլար գումար էր հավաքել։ Դեղորայքը պատվիրվել էր պաշտոնական աղբյուրներով և ռուսաստանցի դիվանահետը եկել էր խանութ`այն գնելու և Մոսկվա ուղարկելու համար։

«Ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչների նրան ուղեկցել են խանութի ներքնահարկ, որտեղ բջջային կապը չէր աշխատում և նա չէր կարող կապնվել ոչ դեսպանատան, ոչ հյուպատոսության հետ։ Նրան այնտեղ պահել են մեկ ժամ։ Այն, ինչի մասին նրա հետ զրուցել են, ավելի շատ նման էր «վերբովկայի»`նրան վախեցրել են, որ կարող են մեղադրել դեղորայքի անորինական շրջանառության համար և այլն»,–նշել է նա։

Զախարովան նշել է, որ մեկ ժամ անց դիվանագետը կարողացել է կապվել ՌԴ–ի ներկայացուցչության հետ, որտեղից նրա հետևից եկել էին դիվանագետները։ Ըստ նրա, դեղորայքը առգրավվել են, իսկ գումարները մինչև այժմ չեն վերադարձրել։

Պետդեպարտեմենը հետագայում հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի դեղորայքը տեղ հասնի, սակայն դրա վրա շատ ժամանակ է ծախսվել, իսկ ռուսաստանցի դիվանագետին ամերիկյան հատուկ ծառայությունները խորհուրդ են տվել լքել երկիրը, քանի որ նա իբր թե զբաղվում էր դեղորայքի անորինական շրջանառությամբ։