23.11.2024
Լավրով. ԱՄՆ-ում ռուսաստանցի դիվանագետների հավաքագրման փորձերն աճել են
prev Նախորդ նորություն

Դոդոնը հանդիպել է Պուտինի հետ և խոսել ԵՄ–ի հետ ասոցացումից հրաժարվելու մասին

Մոլդովան կարևոր երկիր է Մոսկվայի համար տարածաշրջանում և ՌԴ–ը հույս ունի զարգացնել միջպետական կապերը բոլոր ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոդի հետ հանդիպմանը Մոսկվայում։

Պուտինը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերությունները այնքան էլ հաջող չեն կառուցվել`ապրանքաշրջանառությունը գրեթե երկու անգամ նվազել է։

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Դոդոնի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին, փոխանցում է EADaily–ն։

Դոդոնը նշել է, որ պաշտոնական տվյալներով, ՌԴ–ում աշխատում է մոտ 500 հազար Մոլդովայի քաղաքացի, իսկ մի քանի հազարը գտնվում են Մոլդովայում և չեն կարող մեկնել ՌԴ–ը, քանի որ ունեն տարբեր մանր խախտումներ։ Իրենք հույս ունեն, որ այդ հարցը մոտակա ժամանակներս իր լուծումը կստանա։
Դոդոնը նշել է, ո 2017թ.–ից իրենք սկսում են ՌԴ–ի հետ հարաբերությունների նոր փուլը և փորձելու են կառուցել ռազմավարական հարաբերություններ։
Նա նշել է, որ ԵՄ–ի հետ համաձայնագրի կնքումից հետո իրենք կորցրել են ռուսական շուկան և ինքը դեմ էր այդ համաձայնագրի ստորագրմանը։