23.11.2024
Դոդոնը հանդիպել է Պուտինի հետ և խոսել ԵՄ–ի հետ ասոցացումից հրաժարվելու մասին
prev Նախորդ նորություն

Պենտագոնի ղեկավար. ՌԴ հետ գործակցության հնարավորությունները կրճատվում են

Պաշտոնից հեռացող Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը կարծում է, որ ՌԴ հետ գործակցելու ԱՄՆ հնարավորությունները ռազմական ոլորտում կրճատվում են: «Ես տեսնում եմ ոլորտներ, որտեղ կարելի է գործակցել, սակայն դրանք գնալով նեղանում են»,-ասել է Քարթերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Bloomberg-ի վրա հղումով:

«Այն ընդհանուր տարածքը, որտեղ կարելի է միասին աշխատել, վերջին 10 տարում գնալով կրճատվում է: Դա ուղղակի մեր ընթացիկ կյանքի փաստն է»,-ասել է նա:

Առկա հնարավորությունների թվում Քարթերը հիշատակել է Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային ծրագրերը` չհիշատակելով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը: Բացի այդ, պաշտոնյան հիշեցրել է 1990-ականներին Բալկաններում երկու երկրների գործակցության մասին:
Քարթերը կարծում է, որ հաջորդ 4 տարում, երբ ԱՄՆ նախագահ կլինի Դոնալդ Թրամփը, Մոսկվան ու Վաշինգտոնը կկարողանան համագորածկցել ՀԿԺՀ հարցում:

«Ռուսները, ինչպես և մենք, կարծում են, որ իրենց շահերից չի բխում նոր միջուկային զենքը, պատերազմն իրենց սահմաններին»,-ասել է Քարթերը: