23.04.2025
Թրամփի քննադատությունից հետո ԱՄՆ–ի հետախուզությունը հերքել է արտահոսքին մասնակցության մասին լուրերը
prev Նախորդ նորություն

Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման շուրջ որևէ բանակցություն չի ընթանում. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին որեւէ բանակցություն չի ընթանում, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեռեւս ոչ մի բանակցություն չի ընթանում»,- ասել է նա:

Ավելի վաղ Թրամփի մամուլի խոսնակը հերքել էր The Sunday Times-ում հայտնված այն հրապարակումները, թե Թրամփը մտադիր է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հանդիպել Պուտինի հետ:
Միջուկային գործարքը ենթակա չէ վերանայման. Իրանի գլխավոր բանակցող
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան