23.04.2025
Պեսկով. Կրեմլը Դոնալդ Թրամփին վարկաբերող նյութեր չունի
prev Նախորդ նորություն

Թրամփի քննադատությունից հետո ԱՄՆ–ի հետախուզությունը հերքել է արտահոսքին մասնակցության մասին լուրերը

ԱՄՆ–ի ազգային հետախուզությունը կապ չունի այն արտահոսքերի հետ, թե «ռուսական գործակալները» կոմպրոմատ են հավաքել Դոնալդ Թրամփի վրա։ Այդ մասին հայտարարել է ծառայության տնօրեն Ջեյմս Քլեպպերը այն բանից հետո, երբ ընտրված նախագահ Թրամփը քննադատել է այդպիսի արտահոսքերը։

Քլեպպերը հանդիպում է ունեցել Թրամփի հետ ու իր մտահոգություն է հայտնել այդ արտահոսքերի հետ, որոնք հայտնվում են ԶԼՄ–ներում, փոխանցում է «Բի-Բի-Սի»–ն։

Թրամփը, անդրադառնալով իբր ռուսական կողմից իր դեմ կոմպրոմատներ հավաքելուն, նշել է, որ ՌԴ–ն երբեք չի փորձել ճնշման լծակներ օգտագործել իր դեմ։

«Ես ոչ մի գործարք, վարկ կամ առնչություն չունեմ ՌԴ հետ»,–գրել է նա Թվիթերում։

Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը կոմպրոմատ չունի Թրամփի դեմ։
Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման շուրջ որևէ բանակցություն չի ընթանում. Պեսկով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան