23.11.2024
«Առաջին քայլը». Թրամփը կոչ է արել հանրապետականներին չեղարկել Obamacare–ը
prev Նախորդ նորություն

Պեսկով. Կրեմլը Դոնալդ Թրամփին վարկաբերող նյութեր չունի

Կրեմլն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին եւ ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող որեւէ փաստեր չունի: Հակառակի մասին հաղորդագրությունները բացարձակ անհեթեթություն են:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վկայություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, ամերիկյան գործիչներին վարկաբեկող նյութեր ունի:

«Կրեմլը Թրամփին վարկաբեկող նյութեր չունի»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Նա նաեւ հերքել է Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութերի առկայության մասին վկայությունները: «Դա բացահայտ կեղծիք է, անհեթեթություն: Կրեմլը վարկաբեկող նյութերի հավաքագրմամբ չի զբաղվում»,- ընդգծել է նա:

«Դա կոչվում է pulp fiction»,- ամերիկյան հատուկ ծառայությունների զեկույցն այսպես է բնորոշել Կրեմլի ներկայացուցիչը: