ԱՄՆ-ն 2016-ին $17.7 մլրդ է ծախսել ռազմական հետախուզության վրա, ասվում է ԱՄՆ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախարարությունը եկել է եզրակացության, որ այդ տեղեկատվության հրապարակումը չի վտանգում ռազմական հետախուզության ծրագրի շրջանակում իրականացվող որևէ գաղտնի գործողություն: Սակայն հաղորդագրության մեջ ասվում է, որ այլ տվյալներ ռազմական հետախուզության բյուջեի մասին կամ ծրագրերի մանրամասներին վերաբերող դրույթներ չեն հրապարակվելու, քանի որ գաղտնի են ազգային անվտանգության նկատառումներով: