Չի կարելի թույլ տալ, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն օգտագործվի ահաբեկչական խմբավորումներին զենք եւ զինամթերք մատակարարելու համար: Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասիմին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա նշել է, որ Իրանը կսատարի ցանկացած համաձայնություն, որը կնպաստի Սիրիայում կայունության վերականգնմանը: Հրադադարի շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ձեռք բերված համաձայնություններն իրականացնելիս, ըստ իրանցի դիվանագետի, «հարկավոր է դրանց կատարման երաշխիքներ գտնել եւ թույլ չտալ հրադադարն օգտագործել՝ ահաբեկչական խմբավորումներին զենք եւ նոր զինյալների մատակարարելու համար»: Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ժնեւում համաձայնեցրել են 5 փաստաթղթից կազմված փաթեթը, որն ուղղված է Սիրիայում ռազմական գորխողությունները դադարեցնելուն եւ քաղաքական գործընթացի վերականգնման համար հիմք դնելուն: Հրադադարի ռեժիմը պետք է սկսի գործել սեպտեմբերի 12-ից: